ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ
ԱՄՆ-ում առանց քթի երեխա է ծնվել. news.am
ԱՄՆ-ում լույս աշխարհ է եկել շատ հազվադեպ անոմալիայով երեխա: Նորածնի մոտ առհասարակ բացակայում է քիթը, ինչը, սակայն, չի խանգարում նրան բերանով շնչել: Նշենք, որ այդ անոմալիան հանդիպում է 197 միլիոն երեխաներից միայն մեկի մոտ:
Փոքրիկի մայրը՝ Բրենդի Մաքգլեյտրին Ալաբամա նահանգից, նշում է, որ ծննդաբերությունը նորմալ է անցել եւ երբ երեխան ծնվել է (մարտի 4-ին) բժիշկները դրել են նրան մայրիկի որովայնի վրա: Այդ ժամանակ նա բարձրացրել է երեխային եւ տարօրինակ բան նկատել. երեխան քիթ չուներ: Այդ արատը կոչվում է բնածին առինիա կամ քթի ագենեզիա:
Չնայած քթի բացակայությանը՝ փոքրիկը, որին Էլի են անվանել, ծնվելուց անմիջապես հետո սկսել է շնչել բերանով: Այնուհետեւ երեխան հայտնվել է Ալաբամայում գտնվող USA Children’s and Women’s Hospital-ում: Տեղի վիրաբույժները տրախեոտոմիա են իրականացրել, որպեսզի երեխան կարողանա լիարժեք շնչել: Այժմ փոքրիկը տանն է եւ իրեն լավ է զգում, սակայն մայրիկը միշտ փոքրիկի կողքին է, քանի որ լացն ու տագնապը կարող են երեխայի համար մահացու լինել:
Բնածին առինիայի առաջին դեպքն արձանագրվել է 1931 թվականին: Դրանից հետո պատմության մեջ ընդամենը 43 այդպիսի դեպք է արձանագրվել: Բրենդի Մաքգլեյտրին արդեն կապ է հաստատել այս արատն ունեցող երեխաների ծնողների հետ եւ պարզել, որ առինիայի պատճառով ապագայում փոքրիկ Էլիի մոտ կարող են շնչառության եւ կերակրելու հետ կապված խնդիրներ ի հայտ գալ:
Տղայի երկու ծնողներն էլ որոշեցին պլաստիկ վիրահատություն չանել մինչ այն պահը, երբ երեխան մեծանա եւ կարողանա ինքնուրույն որոշում կայացնել: Առինիայով երեխայի լույս աշխարհ գալուց հետո ծնողների բարեկամներն ու ընկերները համացանցում բարեգործական հիմնադրամ են ստեղծել, որն արդեն 5 հազար դոլար է հավաքել:
Կարդացեք նաև
28.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ